Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Նոան» Երևանի «Նաիրի» մարզադաշտում ընդունել էր Վանաձորի «Լոռիին»։
Տանտերերը վստահ հաղթանակ տարան 3-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջում։ «Նոային» առաջ մղեց Միխայիլ Կովալենկոն։
Երկրորդ կեսում տանտերերը մեծացրին իրենց առավելությունը։ Նախ գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Մայրովիչը, իսկ րոպեներ անց 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Վլադիմիր Ազարովը։ «Լոռին» Ռուսլան Զաերկոյի տուգանայինից խփված գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ։
«Նոան» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 20-ի ու վեցերորդն է մրցաշարային աղյուսակում։ «Լոռին» մնում է 22 միավորով։ Դավիդ Կամպանյայի թիմը հինգերորդն է։