Լոնդոնի <<Չելսիի>> գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչումը ստանալու փաստը.
<<Հոկտեմբերը հրաշալի ամիս էր. ես ստացա անհատական մրցանակ, իսկ թիմը բարձրացավ աղյուսակում, բայց մենք գիտենք, թե ֆուտբոլում ինչպես կարող է ամեն ինչ գլխիվայր շրջվել: Միջազգային դադարից առաջ մենք ցանկանում ենք անպայման հաղթել: Առաջիկայում <<Քրիսթալ Փելեսի> դեմ հանդիպումն է: Նրանք մեզնից հեռու չեն և, միանշանակ, այդ խաղը զբոսանք չի լինելու: