Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունը: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճերում ներկայացել էր 9-ական մարզիկով: Մեդալներ ունեցանք միայն հունահռոմեականում: Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը նվաճեց բրոնզե մեդալ: 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը հռչակվեց Աշխարհի չեմպիոն:
Այսօր կեսգիշերն անց մեր մարզիկները ժամանել են Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորողների մեջ է եղել նաև ArmSport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը:






