«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գողերի զոհ է դարձել։ Այս մասին գրում է La Repubblica-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ անհայտ անձինք թալանել են 37-ամյա ֆրանսիացու տունը, երբ նա տանը չի եղել։ Վնասի չափը չի հստակեցվում։ Ռիբերին, Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղից (2-1) վերադառնալով, հասկացել է, որ տունը թալանել են։
Ֆուտբոլիստն իտալական ակումբ էր տեղափոխվել նախորդ ամառ «Բավարիայից»։ Կարիերայի ընթացքում նա նաև պաշտպանել է «Մարսելի», «Գալաթասարայի», «Մետցի» ու մի շարք ֆրանսիական ակումբների գույներ։