Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ամենավերջն է մոտենում: Առաջնության ավարտին, այս խաղից զատ, 2 տուր է մնացել: Չեմպիոնական պայքարը ծայրաստիճան սրված է: Լավագույն կոչման համար, տեսականորեն, պայքարում են «Արարատ-Արմենիան» ու «Շիրակը»: Մինասյանի թիմը վերջին 3 խաղից 2-ում պարտվել է, մեկում խաղացել ոչ-ոքի, իսկ «Շիրակը» վերջին 4 խաղում միայն հաղթում է: Տեսականում, այս տուրում սայթաքումը կնշանակի հրաժեշտ չեմպիոնությանը:
«Շիրակն» այս րոպեներին իր հանդիպումն է անցկացնում «Լոռիի» հետ:
«Ալաշկերտի» դրությունը ևս նախանձելի չէ: Թիմը 4-րդն է այս պահին: «Ալաշկերտում» մարզչական փոփոխություն է եղել. թիմի գործողություններն այս խաղում կղեկավարի Եղիշե Մելիքյանը: Սա էլ ավելի է հետաքրքրացնում հանդիպումը: Մելիքյանի թիմին հաղթանակ է անհրաժեշտ մրցանակային տեղերի համար պայքարում մնալու համար:
Մինասյանն ու Մելիքյանն ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը:
«Արարատ-Արմենիա».

«Ալաշկերտ».
