«Նապոլիի» հարձակվող Խոսե Կալյեխոնը ցանկանում է մնալ թիմում մինչև մրցաշրջանի ավարտը՝ չնայած այն փաստին, որ իր պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին։
Calciomercato-ն տեղեկացնում է, որ իսպանացին պատրաստ է մրցաշրջանի մնացյալ հատվածը անցկացնել նեապոլիտանական ակումբում անվճար։ Այդ դեպքում Կալյեխոնը հուլիս և օգոստոս ամիսների համար աշխատավարձ չի ստանա։
Հաղորդվում է, որ «Նապոլին» դեռևս 33-ամյա իսպանացուն նոր պայմանագիր չի առաջարկել։ Կալյեխոնն էլ որևէ ակումբի հետ չի բանակցում։