Ինձ պետք չէ օգնեն, բայց չպետք է նաև խանգարեն. Բագրատ Նավոյանը՝ Արարատի հետ խաղում չնշանակված 11-մետրանոցի և մրցավարների մասին — Armsport.am
8.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

    Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

    Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

    Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

    Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

    Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

    🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

    Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

            Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

            Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

            Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

            Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

            Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

            🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

            Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ինձ պետք չէ օգնեն, բայց չպետք է նաև խանգարեն. Բագրատ Նավոյանը՝ Արարատի հետ խաղում չնշանակված 11-մետրանոցի և մրցավարների մասին

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  22.06.20 / 18:01
                  0

                  «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանն ArmSport-ի հետ զրույցում խոսել է «Արարատի» նկատմամբ երեկ տարած կամային հաղթանակի, գլխավոր մարզչի բացակայության, մրցավարների թերացման, ինչպես նաև եվրագավաթային մրցաշարերից առաջ թիմում սպասվելիք համալրումների մասին:

                  -Պարոն Նավոյան, «Արարատի» հետ խաղին հետևում էիք տեխնիկական գոտուց: Գլխավոր մարզչի բացակայությունն ինչո՞վ էր պայմանավորված:

                  -Արմեն Ադամյանը շատ բարձրակարգ մասնագետ է, շատ ինտելիգենտ անձնավորություն: Նրա բացակայությունը պայմանավորված էր միայն առողջական պատճառներով: Երկու-երեք խաղ շատ վատ էինք անցկացրել, ու որպեսզի նա ավելի չնյարդայնանար, չջղայնանար, ես խնդրեցի, որ հանդիպմանը հետևի տրիբունայից: Այնքան, ինչքան ես եմ մտածում, չարչարվում, նույն չարչարանքը նաև գլխավոր մարզիչն է կատարում: Ասեմ, որ տրիբունայից ավելի լավ է երևում թե՛ դրական, թե՛ թերի, բաց կողմերը: Որպես ակումբի սեփականատեր՝ ես գտնվեցի տեխնիկական գոտում: Հուսով եմ՝ Արմեն Ադամյանի առողջական վիճակը լավ կլինի ու հաջորդ խաղին նա արդեն ներկա կլինի դաշտում: Մարզումներն ինքն է անցկացնում, թիմն ինքն է ղեկավարում: Եթե առողջականը ների ու հաջորդ խաղին նա վերադառնա, ես էլ իր կողքին կլինեմ ու երկուսով միասին ավելի հետաքրքիր խաղ կանցկացնենք:

                  -Կարելի՞ է ենթադրել, որ շարունակելու եք վստահել մարզչական շտաբին նաև ընթացիկ առաջնության ավարտից հետո:

                  -Նույն կերպ շարունակում եմ վստահել: Բայց երբեք մի ասա երբեք, ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է՝ դրսից մասնագետներ հրավիրենք, հնարավոր է՝ չհրավիրենք: Եթե ամեն ինչ նորմալ լինի, ոչ մի փոփոխություն չի լինի, բայց եթե եղան թույլ տեղեր, սխալներ կամ թերացումներ, միանշանակ լինելու են թե՛ մարզիչների, թե՛ ֆուտբոլիստների փոփոխություններ: Մենք շատ ենք տուժել, վնասներ կրել, ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ կլինի, բայց քանի դեռ մի փոքր հնարավորություն կա շարունակելու, պայքարելու ենք եվրագավաթներում բարձր տեղ գրավելու համար: Դա է մեր միակ նպատակը:

                  — «Արարատի» հետ խաղում Ձեր թիմը կարողացավ 10 հոգով կամային հաղթանակ տանել: Այդ խաղն ինչպե՞ս կմեկնաբանեք:

                  -Շատ հետաքրքիր խաղ ստացվեց: Մրցավարը մեր խաղացողին կարմիր քարտ ցույց տվեց, բայց միանշանակ ճիշտ էր, քանի որ դա վերջին հույսի խախտում էր համարվում: Մենք ընդունում ենք: Տղաները 10 հոգով արեցին այն, ինչը միայն գովեստի է արժանի: Արեցին ամեն ինչ հաղթանակի համար, բայց գլխավոր մրցավարի ու աջ եզրային մրցավարի գործողություններում որոշակի բաներ կար, որոնցից ես դժգոհ եմ: Մրցակցի տուգանային հրապարակում բոլորս ականատես եղանք, թե ինչպես գնդակը դիպավ մրցակցի խաղացողի ձեռքին, բայց գլխավոր մրցավարը, չգիտես ինչու, 11-մետրանոց չնշանակեց: Ոչ էլ նրան օգնեց եզրայինը, որը պարտավոր էր օգնելու: Երկու անգամ դիտել եմ խաղի տեսագրությունը: Այն, որ գլխավոր մրցավարը՝ կողքը կանգնած, և եզրայինը, չեն նկատում նման բանը, պարզապես անթույլատրելի է: Եթե մեր թիմը պարտվեր կամ խաղն ավարտվեր ոչ-ոքի, մրցավարը կազդեր խաղի ելքի վրա: ՀՖՖ նախագահին ու փոխնախագահին բանավոր հայտնել եմ իմ դժգոհությունը, չեմ բողոքարկելու, բայց իրենք էլ են զգացել, որ դա միանշանակ պատիժ էր «Ալաշկերտի» համար: Ի դեպ, որպես մրցավար՝ նրա աշխատանքը հավանում եմ, նորմալ մրցավար է (խմբ. — «Արարատ»-«Ալաշկերտ» խաղի գլխավոր մրցավարն Աշոտ Ղալթախչյանն էր), բայց երեկվա խաղում, չգիտես ինչու, շատ ագրեսիվ էր տրամադրված: Խնդրել եմ, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն: 16-րդ րոպեին կարմիր քարտ ստացանք, մնացինք 10 հոգով, ընդունում եմ՝ արժանի էինք կարմիր քարտին, բայց լիարժեք 11-մետրանոց չնշանակել չէր կարելի, կլինի «Ալաշկերտի» խաղը, Կիրակոսի թիմը, թե Մարտիրոսի: Դա համարում եմ մրցավարների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք: Բաներ կան, որ փչացնում են խաղը:

                  Ինչ վերաբերում է խաղին, նորից պետք է կրկնեմ, որ տղաները 10 հոգով արտակարգ հանդիպում անցկացրին, մինչև վերջին վայրկյանը պայքարեցին ու կարելի է ասել՝ «Արարատի» բախտն ինչ-որ տեղ ժպտաց, քանի որ նվազագույնը 4-5 գնդակ ևս կարող էինք խփել: Խաղն ավելի խոշոր՝ 7-1, 8-1 հաշվով պետք է ավարտվեր: Ամեն դեպքում շնորհակալ եմ տղաներին, շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք:

                  — Նշեցիք, որ չեք պատրաստվում բողոքարկել: Ինչո՞ւ:

                  -Իրենք էլ են համոզված, որ մրցավարի սխալն էր դա: Կցանկանամ, որ իրենք բացատրեն, թե ինչումն է խնդիրը: Ամեն դեպքում նման սխալներ չպետք է լինեն ֆուտբոլում:

                  -Շարունակելով մրցավարության թեման՝ ՀՖՖ-ն վերջերս դիմել էր ակումբներին՝ առաջարկելով նշել 1 մրցավարի անուն, որին չեն ցանկանա տեսնել իրենց խաղերը սպասարկելիս: «Ալաշկերտն» օգտվե՞լ է այդ հնարավորությունից:

                  -Ոչ: Ամեն խաղում էլ մի բան լինում է: Մի օր կարող է սխալ թույլ տա օրինակ Զավեն Հովհաննիսյանը, մյուս օրը՝ Հենրիկ Նալբանդյանը, և այլն: Սա ֆուտբոլ է: Եթե լինում է պահ, որ մրցավարը սխալվում է, ընդունելի է, պահ է, կարող է չզգացվի: Ես նստած էի տեխնիկական գոտում ու ինձնից էլ չերևաց, որ ձեռքին դիպել է: Բայց գլխավոր մրցավարը՝ կողքը կանգնած, կամ եզրայինը, որի աչքի առաջ էր, պարտավոր էր զգուշացնել: Մեզ համար չկան անցանկալի կամ հակառակը՝ սիրելի մրցավարներ: Չեմ ասում, որ մեզ մոտ շատ բարձր մակարդակ է, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է հարմարվենք: Կարծում եմ՝ մեր ֆեդերացիան ամեն ինչ կանի, որ պատժի նման սխալներ թույլ տվող մարդկանց, որպեսզի հաջորդ խաղերում մյուս թիմերի հանդեպ նման սխալներ թույլ չտրվեն:Հուսով եմ՝ դա կլինի:

                  -Մեր առաջնությունում մրցավարության մակարդակից ընդհանուր առմամբ գո՞հ եք, եթե երեկվա խաղը չհաշվենք:

                  -Ունենք այն, ինչ ունենք: Պետք է բավարարվենք: Գրեթե բոլոր խաղերին ներկա եմ լինում: Հենրիկ Նալբանդյանը դատում է «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղը և ոչ մի սխալ թույլ չի տալիս: Անձամբ հետևել եմ նաև «Նոայի» խաղին «Լոռիի» հետ, որը ևս շատ արտակարգ հանդիպում էր: Մրցավարական ոչ մի սխալ չեղավ: Շատ են նման դեպքեր լինում ոչ միայն մեր, այլև՝ մյուս թիմերի պարագայում:

                  Առհասարակ, բոլորին խնդրում եմ՝ աշխատեք սեփականատերերին վնաս չտալ: Մրցավարի ամեն մի սուլիչը կարող է ազդել թիմի վրա: Լինում են սխալներ՝ չէի ասի, թե միտումնավոր կամ դիտավորյալ, բայց երբ գլխավոր մրցավարի աչքերի առաջ գնդակը մրցակցի տուգանային հրապարակում դիպչում է ձեռքին ու 11-մետրանոց չի նշանակվում, այն էլ այն դեպքում, որ այդ թիմին ինքն արդեն 16-րդ րոպեին պատժել է՝ թողնելով 10 հոգով … եթե ինքը պատրաստ է պատժել կարմիր քարտով, ուրեմն պետք է պատրաստ լինի նաև 100 տոկոսանոց 11-մետրանոցը նշանակել:

                  -Այսինքն այստեղ ինչ-որ դիտավորությո՞ւն եք տեսնում:

                  -Ոչ մի դիտավորություն, պարզապես դա էր մակարդակը, ավելին չես պահանջի: Դա անփորձություն է: Իրենք պարտավոր են շատ աշխատել, դրսի խաղերին հետևել: Իմ հանդեպ հնարավոր չէ միտումնավոր բան անել … ինչի՞ համար: Ես բոլորի հետ շատ ընկերական ու հարգալից վերաբերմունք ունեմ: Ինձ պետք չէ օգնել, բայց ինձ չպետք է խանգարեն: Դա է իմ սկզբունքը: Ոչ մի մրցավարի չեմ ասել՝ խնդրում եմ ինձ այս խաղում օգնեք: Պարզապես բոլոր խաղերից առաջ խնդրում եմ՝ խաղը չփչացնեք, մաքուր, օրինական դատեք: Երբեմն սխալներ լինում են, բայց իրենց էլ չես կարող մեղադրել, մարդ են:

                  -Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից բավականին կարևոր հաղթանակ տարաք: Առաջնության ավարտին 4 տուր է մնացել, իսկ մրցանակային տեղերի համար պայքարը շատ սուր է: Ի՞նչ խնդիրներ եք դրել թիմի առջև՝ կապված այս մրցաշրջանի հետ և որքանո՞վ եք դրանք իրատեսական համարում:

                  -Յուրաքանչյուր խաղ կարելի է ասել՝ 6 միավորի, ոսկու արժեք ունի բոլոր թիմերի համար: Նախորդ խաղում «Լոռին» 6 թանկարժեք միավոր կորցրեց, «Նոան» հաղթեց և առաջ անցավ: «Շիրակը» հաղթեց «Արարատ-Արմենիային» ու ոսկու արժեք ունեցող միավորներ վաստակեց: 4 խաղ է մնացել, բոլորն էլ ուզում են խաղալ եվրագավաթներում: Նույնը՝ «Ալաշկերտը»: Ես մաքսիմալիստ եմ ու առաջին իսկ օրվանից իմ թիմի առջև չեմպիոնության խնդիր եմ դրել: Պայքարելու ենք չեմպիոնության համար:

                  Ինչ վերաբերում է մյուս թիմերին, ապա միայն «Արարատի» համար եմ ցավում, կարծես՝ վիճակն այն չէ: «Արարատը» շատ լավ թիմ է, շատ լավ վերելք ապրեց, բայց ձմեռային դադարից հետո արդեն մի քանի տարի է՝ զգում եմ, որ վերջին պահին ինչ-որ բան չի ստացվում: Հիմա 6-յակում են, պետք է պայքարեն եվրագավաթների համար, բայց ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես՝ կցանկանային: Այս պահի դրությամբ 4-5 թիմ լիարժեք պայքարում են եվրագավաթների ուղեգրի համար: «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Ալաշկերտն» ու «Նոան» լավ վիճակում են, մի փոքր զիջում է «Լոռին»: Ամեն դեպքում, դեռևս լարված պայքար է ընթանում, ամեն տուրից հետո դեռ չես կարող վստահ ասել, թե որ թիմը չեմպիոն կդառնա կամ մրցանակային տեղերն ինչպես կբաշխվեն:

                  Ողջունում եմ, որ շատ հաճելի ու ուժեղ մրցակցություն է ընթանում:

                  -Ըստ Ձեզ, պատրա՞ստ եք այս թիմով արժանի պայքար մղել եվրագավաթներում: Առհասարակ, արդեն մտածո՞ւմ եք այն մասին, թե ինչպես եք պատրաստվելու եվրագավաթային խաղերին կամ ինչ տրանսֆերներ եք իրականացնելու:

                  -Սուտ կլինի եթե ասեմ, որ ունենք բաց տեղեր: Ունենք 23 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Տղաների մոտ կա ցանկություն, երեկվա խաղում անգամ չէին ցանկանում փոփարինվել ու պատրաստ էին մինչև վերջ պայքարել: Մեր հիմնական նպատակը հենց այս թիմով եվրագավաթներում հանդես գալն է, բայց տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո, հնարավոր է՝ 2-3 խաղացողով ուժեղացնենք կազմը: Բայց ասեմ՝ ունենք շատ ուժեղ, կայուն և հզոր թիմ: Պայքարելու ենք չեմպիոնության և ՉԼ-ի ուղեգրի համար, բայց եթե որևէ բան չստացվի, միանշանակ պայքար կմղենք Եվրոպա լիգայում հանդես գալու համար:

                  — Վերջերս լուրեր տարածվեցին, թե «Ալաշկերտը» և ևս 3 ակումբ ֆինանսական խնդիրների պատճառով կարող են լքել Հայաստանի առաջնությունը: Դուք այս տեղեկությունը հերքեցիք՝ նշելով, որ նման սցենարի մասին անգամ խոսք չկա: Ամեն դեպքում, պանդեմիայի պատճառով թիմի համար արդյոք որոշակի խնդիրներ առաջացե՞լ են:

                  -Համավարակը բոլորին էլ խանգարեց՝ թե՛ մեզ, թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ մյուս ակումբների սեփականատերերին, թե՛ առհասարակ տնտեսությանը: Դժվար է, երբ թիմը չի խաղում, բայց պետք է շարունակես աշխատավարձերը վճարել: Ամեն դեպքում, «Ալաշկերտում» ոչ մի խնդիր չի եղել կապված աշխատավարձերի վճարման հետ, դրանք միշտ եղել են ժամանակին ու առանց որևէ պահումների: Ամենակարևորն այն է, որ տղաներ կային, որոնց պայմանագրերն ավարտվում էին, բայց դրանք ևս մեկ ամսով երկարաձգեցինք:

                  Ես նաև ուրախ եմ, որ այս պահի դրությամբ մի քանի այլ թիմերից կան պրոֆեսիոնալ տղաներ՝ հավաքականում խաղացած, ովքեր ցանկանում են համալրել «Ալաշկերտի» շարքերը: Շատ ուրախ եմ, որ մեզ վստահում են: Չեմ ցանկանա ժամանակից առաջ ընկնել ու նշել, թե որ ֆուտբոլիստների մասին է խոսքը: Մոտ 1 ամիս ժամանակ ունենք, չեմ ուզում շտապել, բայց անպայման կլինեն փոփոխություններ՝ ինչպես հայկական մյուս թիմերից համալրումներ, այնպես էլ՝ գուցե խաղացողներ արտերկրից:

                  Նարե Հովհաննիսյան

                  Թեգեր: #ալաշկերտ#բագրատ-նավոյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ալաշկերտի երեք խաղացող հեռացել են ակումբից. հայտնի են անուններ

                  04.02.25

                  Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը

                  02.04.24

                  Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը

                  19.03.24

                  Նկուղային թիմերի փառահեղ մեկնարկը. ՀՊԼ 23-րդ տուրի ամփոփումը

                  05.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

                  00:41 / 08.06.25

                  Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

                  00:18 / 08.06.25

                  Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

                  23:41 / 07.06.25

                  Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

                  23:08 / 07.06.25

                  Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

                  22:44 / 07.06.25

                  Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

                  22:08 / 07.06.25

                  🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

                  21:54 / 07.06.25

                  Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

                  21:18 / 07.06.25

                  Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

                  21:07 / 07.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ

                  Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

                  21:05 / 07.06.25

                  Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ն առանց Կիլիանի հաղթելու վերաբերյալ հարցին

                  20:41 / 07.06.25

                  Գեորգի Հարությունյանի թիմակիցը տեղափոխվեց Լիվերպուլ

                  20:15 / 07.06.25

                  Աիտ-Նուրին բուժզննում է անցել անգլիական գրանդի համար

                  20:08 / 07.06.25

                  Այսինքն՝ Ոսկե գնդակը ստանալու համար անհրաժեշտ է հաղթե՞լ ՉԼ-ն․ Ռիբերի

                  19:48 / 07.06.25

                  Ռոմանո․ նոր տեղեկություն Գարնաչոյի ապագայի վերաբերյալ

                  19:37 / 07.06.25

                  Մենք տարբեր սերունդներից ենք․ Ռոնալդուն՝ Յամալի մասին

                  19:07 / 07.06.25

                  Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի Ոսկե գնդակի մրցանակին

                  18:41 / 07.06.25

                  Տոտենհեմը մոտ է նոր մարզիչ նշանակելուն

                  18:18 / 07.06.25

                  Քիչ հավանական է, բայց երբեք մի՛ ասա երբեք․ Ռոնալդուն՝ Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու մասին

                  17:48 / 07.06.25

                  Միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում էի անգլերենից․ Ռոնալդու

                  17:30 / 07.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.