Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում շարունակվում է լավագույն վեցնյակի պայքարը: Այսօր խաղադաշտ դուրս կգան առաջին և երրորդ տեղերում գտնվող թիմերը՝ «Արարատ-Արմենիան» ու «Լոռին»:
Տանտերերը իրենց ակտիվում ունեն 37 միավոր, իսկ հյուերերը՝ 33, և այսօր «Լոռին», հաղթանակի դեպքում, կարող է միավորների տարբերությունը հասցնել նվազագույնի։
Վանաձորյան ակումբում վերջերս տեղի են ունեցել մարզչական շտաբի փոփոխություններ։ Թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի ու նրա մարզչական շտաբի հետ պայմանագիրը չի երկարաձգել և իսպանացի մարզիչներն այլևս «Լոռիում» չեն։ Արմեն Սանամյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։Սանամյանի մարզչական շտաբում են ընդգրկվել Արա Նիգոյանը եւ Աշոտ Գրիգորյանը։
Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ղեկավար պաշտոն է ստանձնել «Լոռիում»՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը։
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը այսօրվա խաղի համար, որը կմեկնարկի 18։30-ին։
Արարատ-Արմենիա
Լոռի
Ուղիղ հեռարձակում