Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ներկայացրել է ակումբներում թեստավորման նոր արդյունքներ:
Վերջին թեստավորումները կատարվել են մայիսի 28-ին և 29-ին, որոնց արդյունքում հայտնաբերվել է ևս 10 դեպք: Հայտնում են, որ ակումբների խաղացողներն ու աշխատակիցները ինքնամեկուսացման մեջ են:
Հիշեցնենք, որ նախկինում վարակման ևս 7 դեպք էր գրանցվել: Այսօրվա դրությամբ աշխարհում կա 6 մլն 100 հազար վարակակիր: Մահացել է 370 հազար մարդ: