Ռուսական «Մատչ TV»-ի մեկնաբան Միխաիլ Մասսակովսկին մեկնաբանել է Ադիլ Ռամիի շուրջ ստեղծված իրավիճակը:
Վլադիմիր Ստագնիենկոն գրել է. «Դժվար է ինչ-որ մեկւ տրանսֆերի հետ համեմատել: Սիսեն ու Բենտլին գոնե ինչ-որ կերպ ինտեգրվել էին»:
Մասսակովսկին պատասխանել է. «Նույնիսկ Տերին ավելի շատ բան է արել «Սպարտակի» համար:
Ջոն Թերիի՝ «Սպարտակ» տրանսֆերը չկայացավ 2018 թ-ին: Գործակալի խոսքերով, պատճառը Տերիի դստեր տրամադրվածությունն է եղել:
Երեկ Ռամիի գործակալը հայտարարեց, որ Ռամին կլքի ակումբը, քանի որ աշխատավարձ չի ստանում, իսկ ակումբը խնդիրներ կունենա ՖԻՖԱ-ի հետ: Այսօր պարզ դարձավ, որ Ռամին ծնկի լուրջ վնասվածք է ունեցել ու թաքցրել ակումբից, իսկ «Սոչին» մայիսի 26-ին խզել է պայմանագիրը:
Ռամին «Սոչիին» էր միացել փետրվարին ու ոչ մի հանդիպում չէր անցկացրել ՌՊԼ-ում: