Հայտնի հեռուստաբան մեկնաբան Նոբել Առուստամյանն իր տելեգրամ-ալիքում ասել է, որ «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում.
«Դուք կարող եք հիշել, թե ինչպես էր Արշակ Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» հույսը դեռ «Վիտես» տեղափոխվելուց առաջ: Այժմ նա «Խիմկիի» հետ նվաճել է ՌՊԼ-ի ուղեգիր (սա դեռ ճշգրիտ չէ, ինչպես գրել եմ ավելի վաղ), և ավելի հետաքրքիր է, որ նա որոշել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում:
Կորյանը, ով ազգությամբ հայ է, խաղացել է Ռուսաստանի պատանեկան հավաքականների կազմում և խաղացել է ընդհուպ մինչև Մ21 հավաքականը: Բայց վերջերս Արշակը զրուցել է Հայաստանի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզչի հետ. դժվար թե իմանաք, որ նոր մարզիչը Խոակին Կապարոսն է, ով նախկինում աշխատել է «Սևիլյայում»: Հնարավոր է, որ շուտով Կորյանը խաղադաշտ դուրս գա Հենրիխ Մխիթարյանի հետ:
Կորյանի կարգավիճակը Ռուսաստանում չի փոխվի. նոր մրցաշրջանից սկսած հայ ֆուտբոլիստները դադարում են համարվել մեր երկրում լեգիոներներ: Կարծում եմ, որ նման նախադեպերը կդառնան կանոնավոր, և Կորյանը վերջին «ռուս հայը» չէ, ով կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը:
Որքան ես գիտեմ, Խորեն Բայրամյանը կարող է նույն ճանապարհով գնալ: «Ռոստովի» խաղացողն արդեն առաջարկ է ստացել Հայաստանից և մինչ օրս մտածելու ժամանակ է պահանջվել: Լսել եմ, որ Ստանիսլավ Չերչեսովը, ոչ պաշտոնական խոսակցություններում, արդեն մեկ տարի է ակնարկում է «Ռոստովի» ղեկավարներին, որ նա շուտով կարող է զանգահարել Բայրամյանին: Սա դեռ տեղի չի ունենցել, և չի պատահի, եթե Խորենը համաձայնվի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը:
Այսպես թե այնպես, Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը, և, ով գիտի՝ առաջըթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում»,- գրել է Առուստամյանը: