Հայկական ակումբները աստիճանաբար վերադառնում են խաղադաշտ և ընկերական հանդիպումներ են անցկացնում:
Այսօր ՝ մայիսի 6-ին, Երևանի «Արարատը» մրցեց Առաջին խումբը ներկայացնող «Մասիսի» հետ:
Խաղն ավարտեվել է ոչ-ոքի ՝ 2:2 հաշվով: «Արարատի» կազմում գոլի հեղինակ դարձան ՝ Զավեն Բադոյանը և Դավիթ Խուրցիձեն։
Հիշեցնենք, որ հաջորդ ընկերական հանդիպումը երևանյան ակումբը կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ: Այն տեղի կունենա մայիսի 9-ին: