Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ընդունել էր «Ալավեսին»։ Սեսար Սոտո Գրադոյի սպասարկած հանդիպումն ավարտվեց հյուրերի սենսացիոն հաղթանակով՝ 2։1։
Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Ալավեսի» հարձակվող Տոնի Մարտինեսը։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, պաշտպան Անխել Պերեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
69-րդ րոպեին «արքայական» ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ վերադարձնելով խաղի ինտրիգը, սակայն մադրիդցիներին չհաջողվեց փրկել հանդիպումը։
Ավելին՝ 88-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սիմուլյացիայի համար ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։
14 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 33 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Ալավեսը» վաստակեց 19 միավոր և բարձրացավ 8-րդ տեղ։
Հաջորդ տուրում «Ռեալը» դեկտեմբերի 2-ին արտագնա խաղում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ «Ալավեսը» դեկտեմբերի 4-ին տանը կընդունի «Էսպանյոլին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































