«Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե իր գլխավորությամբ հանդես եկած ֆուտբոլիստներից ովքեր կարող են դառնալ բարձրակարգ մասնագետներ։
«Կարծում եմ՝ Գյունդողանը լավ մարզիչ կդառնա։ Բուսկետսը նույնպես լավ մարզիչ կդառնա։ Ես գիտեի, որ Խաբի Ալոնսոն լավ մարզիչ է դառնալու։ Իմ կարծիքով՝ կիսապաշտպաններն առավելություն ունեն, քանի որ նրանց անհրաժեշտ է խաղի ավելի գլոբալ ընկալում ունենալ։ Հարձակվողը հաճախ պարզապես մտածում է՝ գոլ կխփեմ, և վերջ»,- ասել է Գվարդիոլան Ռոմարիոյին տված հարցազրույցում։
Հավելենք, որ 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո Պեպ Գվարդիոլան դեռևս առանց մարզչական աշխատանքի է։


























































