Գերմանական հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկայացրել է 2026/27 մրցաշրջանում տնային հանդիպումների ամենաբարձր միջին հաճախելիություն ունեցող ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակի առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է, որի տնային խաղերին մարզադաշտից միջինը հետևում է 81 365 հանդիսական։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Միլանի «Ինտերը»՝ 75 214 երկրպագու միջին ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան», որն իտալական ակումբին զիջում է չնչին տարբերությամբ՝ միջինը 75 000 հանդիսական։ Առաջին հնգյակում տեղ են գտել նաև իտալական «Միլանը» (74 545) և Մադրիդի «Ռեալը» (73 614)։
Transfermarkt-ի վարկածով՝ 2026/2027 մրցաշրջանում աշխարհի ամենահաճախելի 10 ակումբների ցանկն ունի հետևյալ տեսքը՝
- «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — 81 365 հանդիսական,
- «Ինտեր» (Իտալիա) — 75 214,
- «Բավարիա» (Գերմանիա) — 75 000,
- «Միլան» (Իտալիա) — 74 545,
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) — 73 614,
- «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) — 72 395,
- «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) — 66 268,
- «Ռոմա» (Իտալիա) — 65 728,
- «Ֆլամենգո» (Բրազիլիա) — 64 711,
- «Բետիս» (Իսպանիա) — 63 309։
























































