Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները։
ՀԲՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մեր ընտրանու կազմում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել և բրոնզե մեդալներ են նվաճել Դավիթ Սիմոնյանը (90 կգ) և Վաղարշակ Քեյանը (55 կգ)։
Երկու հայ մարզիկներն էլ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում զիջել են իրենց մրցակիցներին։ 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը 1։4 հաշվով պարտվել է ուկրաինացի Բոգդան Չելդիկին, իսկ 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը նոկաուտով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջունիոր Տադային։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-23 հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 9 բռնցքամարտիկով։ Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Դավիթ Սիմոնյանը հաղթել էր թուրք Մուհամմեթ Ֆուրկան Կարադաղին և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել անգլիացի Էմանուել Կարգբոյին, իսկ Վաղարշակ Քեյանն առավելության էր հասել շվեդ Ջոշուա Մուինդայի (4։0) և լեհ Նիկոլաս Պավլիկի (5։0) նկատմամբ։




























































