Ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան իր թիմակիցների շարքից առանձնացրել է լավագույն կենտրոնական հարձակվողին։
«Օսիմհենը լավագույն 9 համարն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ։ Նրա արագությունը, գնդակի հետ վարվելու վարպետությունն ու բարձր ցատկելու ունակությունը պարզապես անհավանական են»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Euro-Footabll-ը։
Նշենք, որ Խվիչա Կվարացխելիան և Վիկտոր Օսիմհենը նախկինում միասին հանդես են եկել իտալական «Նապոլիում»։ Նիգերիացի հարձակվողն այժմ ներկայացնում է թուրքական «Գալաթասարայը»։
Հավելենք, որ վերջերս Կվարացխելիան ծնկի ծանր վնասվածք՝ խաչաձև կապանների պատռվածք է ստացել։ Ամենայն հավանականությամբ, վրացի ֆուտբոլիստը 2026/27 մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա փարիզյան ակումբի կազմում։


























































