Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 14-րդ տուրում «Ալաշկերտը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում բարդագույն պայքարում նվազագույն հաշվով զիջեց առաջատար «Նոային» (0-1)։
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել հաշիվը, և կողմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիով (0-0)։ Երկրորդ կեսում ևս համառ պայքարը շարունակվեց մինչև վերջին վայրկյանները, սակայն ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, Մարին Յակոլիշը խփեց «բազեների» հաղթական գնդակը։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակած միավորների քանակը հասցրեց 37-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով 32-ական միավոր ունեցող «Փյունիկին» ու «Արարատ-Արմենիային», իսկ «Ալաշկերտը» 25 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































