Անգլիայի Պրեմիեր լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Լիդսին» և զիջեց 1–4 հաշվով։
24-րդ րոպեին Էմանուել Էմեգան բացեց խաղի հաշիվը՝ լոնդոնցիներին առաջ մղելով։ Նոա Օկաֆորը 27-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը հյուրերի համար։ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը 53-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ Յորքշիրյան թիմին առաջ մղելով։ Օկաֆորը խփեց իր երկրորդ գոլը 58-րդ րոպեին։ Բրենդեն Աարոնսոնը հաշիվը դարձրեց 4-1 հյուրերի համար 90+1 րոպեին։
Այս խաղից հետո «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը՝ 16 միավորով, իսկ «Լիդս Յունայթեդը»՝ վեցերորդ տեղը՝ 17 միավորով։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
«Բորնմութը» 2–0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմին»։ «Բորնմութի» բրազիլացի հարձակվող Էվանիլսոնը բացեց խաղի հաշիվը 19-րդ րոպեին։ Ջասթին Կլյուվերտը կրկնապատկեց իր թիմի առավելությունը 48–րդ րոպեին։ «Բորնմութը» մրցաշրջանում իր ընդհանուր միավորները հասցրել է 18-ի և զբաղեցնում է չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
«Քովենթրի Սիթին» 3–2 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Մրցաշարային աղյուսակը՝


























































