Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս նիդերլանդական «Այաքսում», կարող է վերադառնալ իսպանական Լա լիգա։ Այս մասին հայտնում է Onda Deportiva Valencia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։ «Չղջիկների» մարզական տնօրեն Բրաուլիո Վասկեսն արդեն հարցում է ուղարկել դարպասապահի վերաբերյալ, որի տրանսֆերային իրավունքները դեռևս պատկանում են «կապտանռնագույններին»։
Տեր Շտեգենն ինքը դրական է տրամադրված Իսպանիա վերադառնալու հարցում։ Նա ցանկանում է կրկին ապրել այդ երկրում և հանդես գալ Լա լիգայում՝ համարելով, որ վաղ է հեռացել եվրոպական թոփ առաջնություններից։
Հավելենք, որ «Բարսելոնայի» նախկին ավագի՝ «Այաքսի» հետ կնքած վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ կատալոնական գրանդի հետ գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։

























































