Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» հարձակվող Այվան Թոնին, որը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի հետ նույն թիմում, կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողին հրավիրելու տարբերակն ուսումնասիրում է «Քրիստալ Փելասը»։ «Արծիվները» կարող են 30-ամյա ռմբարկուին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆուտբոլիստն ինքը ևս դեմ չէ հայրենիք վերադառնալուն, քանի որ ցանկանում է մեծացնել Եվրո-2028-ում Անգլիայի ազգային հավաքականի կազմում ընդգրկվելու իր հնարավորությունները։
Հատկանշական է, որ վերջերս «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ է նշանակվել Թոմաս Ֆրանկը, որի ղեկավարությամբ Թոնին նախկինում հանդես է եկել «Բրենտֆորդում»։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Թոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։



























































