Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր: Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Նարե Իսախանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն: Նարեն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։




























































