ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հրաժարվել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության և աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու ծրագրերից։
Ինչպես հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, Ինֆանտինոն այդ մասին տեղեկացրել է ՖԻՖԱ-ի խորհրդի անդամներին՝ նշելով, որ վերընտրվելու դեպքում չի պնդի մրցաշարերի ընդլայնման հարցում և կհրաժարվի այդ ուղղությամբ ցանկացած ծրագրից։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս քայլով Ինֆանտինոն փորձում է թուլացնել իր նկատմամբ ճնշումը՝ կապված Աշխարհի առաջնության հեռարձակման իրավունքների վաճառքի ծրագրերի շուրջ առաջացած սկանդալի հետ, ինչպես նաև համոզել տատանվողներին աջակցել իր թեկնածությանը։
Ներկայումս աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցում է 32 թիմ, իսկ ազգային հավաքականների Աշխարհի առաջնությանը՝ 48։



























































