«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և բրազիլացի բլոգեր Վիրջինիա Ֆոնսեկան բաժանվել են։
Ֆոնսեկայի ներկայացուցիչները G1-ին հայտնել են, որ կողմերի միջև որևէ կոնֆլիկտ կամ վեճ չի եղել։ Զույգը որոշել է ավարտել իրենց հարաբերությունները։
Վինիսիուսը և Վիրջինիան վերամիավորվել էին 2026 թվականի հուլիսին՝ առաջին բաժանումից հետո։
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի և Ֆոնսեկայի հարաբերությունները սկսվել են 2025 թվականի վերջին։ 2026 թվականի մայիսին Վիրջինիան սոցիալական ցանցերում հայտարարեց իրենց բաժանման մասին։ Հուլիսին զույգը զարմացրեց երկրպագուներին՝ միասին հայտնվելով Գոյանայում գտնվող Վիրջինիայի ֆիթնես ակումբի բացմանը։ Վինիսիուսը և Վիրջինիան համբուրվել են տեսախցիկների առջև՝ հաստատելով իրենց վերամիավորումը։
Սակայն վերամիավորումը կարճատև ստացվեց․ հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ զույգը կրկին բաժանվել է։


























































