«Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը» հետևում են «Ֆիլադելֆիա Յունիոնի» կիսապաշտպան Կավան Սալիվանին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Սակայն, աղբյուրի համաձայն, ամերիկացի ֆուտբոլիստը համաձայնություն ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ տեղափոխվելու Անգլիայի Պրեմիեր լիգա։ Բայց, «Սիթիի» դեմ հնարավոր պատժամիջոցները (ենթադրյալ ֆինանսական խախտումների համար) կարող են ամբողջությամբ փոխել MLS-ի ծագող աստղի ապագան։
Սալիվանի ներկայիս պայմանագիրը MLS ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի վերջը։
Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
























































