Անգլիական «Էվերտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունների շրջանակում։
Մյունխենյան գրանդն անգլիացուն դիտարկում է որպես Մանուել Նոյերի հնարավոր փոխարինող։ Մեծ է հավանականությունը, որ գերմանացի անվանի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով լրագրող Ալան Նիքսոնին, «Բավարիայի» կարճ ցուցակում ընդգրկված է նաև «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը, սակայն Փիքֆորդի թեկնածությունը համարվում է շատ ավելի նախընտրելի տարբերակ։
«Էվերտոնում» ամենևին չեն ցանկանում բաժանվել Փիքֆորդից, որի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի մասնագետները 32-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում են 13 միլիոն եվրո։




























































