ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 27-ին կայացավ A լիգայի 2-րդ խմբի Սերբիա-Նիդերլանդներ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Չավիի թիմի։
Առաջին խաղակեսում, 17-րդ րոպեին, Քոդի Գակպոն վնասվածք ստացավ ու փախարինվեց։ 30-րդ րոպեին հյուրերը ստացան 11-մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Մաքս Մերդինկը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0-1 էր։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը հավասարեցրեցին հաշիվը․ աչքի ընկավ Լուկա Յովիչը՝ փոխարինման դուս գալուց հետո։ Սակայն 68-րդ րոպեին Մերդինկը ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ դուբլ գրանցելով այս խաղում։ Նշենք, որ Մաքսն առաջին անգամ է ընդգրկվել Նիդերլանդների հավաքականի մեկնարկային կազմում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս խմբի մյուս՝ Գերմանիա-Հունաստան հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Մրցաշարային աղյուսակն այս պահին․
























































