Մեղուն խայթել է կանադացի հարձակվող Փրոմիս Դեյվիդին հարցազրույցի ժամանակ։ «Բրայթոնի» և Կանադայի ազգային հավաքականի հարձակվող Փրոմիս Դեյվիդն իր առաջին մեղվի խայթոցը ստացավ կյաքում, ինչպես խոստովանել է ինքը՝ ֆուտբոլիստը։
Ազգային հավաքականի մարզումից հետո Դեյվիդը պատասխանում էր լրագրողների հարցերին և բազմիցս մատնացույց էր արել նրանց շուրջը թռչող մեղուներին։
Մի պահ մեղուներից մեկը խայթել է հենց 25-ամյա հարձակվողին։
«Օ՜հ։ Նա իսկապես խայթեց ինձ։ Սա իմ առաջին մեղվի խայթոցն է», — հուզականորեն արձագանքել է Դեյվիդը։
Լրագրողներից մեկը փորձել է հանգստացնել ֆուտբոլիստին՝ կատակելով. «Ամեն ինչ կարգին է, կապրես»։
























































