Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Ինչպես հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն, բրազիլացի ֆուտբոլիստի գործակալները նրա ծառայություններն առաջարկել են մի քանի ակումբների, այդ թվում՝ Մադրիդի «Ատլետիկոյին»:
Մադրիդյան թիմը ներկայումս ակտիվորեն հարձակվող է փնտրում՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի շուրջ ստեղծված անորոշության ֆոնին: Իր հերթին, «Արսենալը» պատրաստ է դիտարկել Ժեզուսի վաճառքը, եթե ստանա 18-20 միլիոն եվրոյի սահմաններում առաջարկ:
Հիշեցնենք, որ Ժեզուսը «զինագործների» կազմում հանդես է գալիս վերջին չորս տարիների ընթացքում: Այս ժամանակահատվածում նա հասցրել է մասնակցել 123 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:


























































