Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճեց ևս մեկ մեդալ։ 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանի հետ։ Լարված գոտեմարտն ավարտվեց 3:3 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու չափանիշով հաղթանակը շնորհվեց Տեր-Մաթևոսյանին։
Նշենք, որ Արման Մկրտչյանը Մ-20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճում է Մ-20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Այս պահի դրությամբ Բրատիսլավայում ընթացող մրցաշարում Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 4 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։



























































