«Աստոն Վիլան» համաձայնության է եկել «Պարմայի» հետ դարպասապահ Զիոն Սուզուկիի տրանսֆերի վերաբերյալ:
Անգլիական ակումբը կվճարի 30 միլիոն եվրոյի ֆիքսված վճար՝ գումարած լրացուցիչ 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով, ըստ The Athletic-ի։
Աղբյուրի համաձայն՝ «Աստն Վիլան» նաև համաձայնության է եկել հենց ճապոնացի դարպասապահի հետ պայմանագրի կետերի շուրջ: Սուզուկիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը ՊՍԺ խափանվել է։























































