Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին կողմնորոշվել է այն ակումբի հարցում, որտեղ ծրագրում է շարունակել կարիերան։ Այս մասին հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։
Աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը իսպանական «Բարսելոնայի» հետ և այժմ սպասում է ակումբների միջև բանակցությունների ավարտին։ «Քաղաքայինները» մտադիր չեն խոչընդոտել 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը և համաձայնել են բաց թողնել խաղացողին 70 միլիոն եվրոյի դիմաց՝ ներառյալ բոնուսները։
Նախորդ մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի ակտիվում կա 70 հանդիպում Իսպանիայի ազգային հավաքականի մարզաշապիկով։ Նա օգնել է իր ընտրանուն հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով առավելության են հասել Արգենտինայի նկատմամբ և նվաճել չեմպիոնի կոչումը։

























































