Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վճռորոշ պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» արտագնա հանդիպում կանցկացնի շվեյցարական «Սյոնի» դեմ։
Երևանյան ակումբի խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք խաղադաշտ դուրս կգան առաջին իսկ րոպեներից։
«Նոայի» մեկնարկայինն ունի հետևյալ տեսքը.
Ֆիգուեյրա, Սաինտինի, Մուրադյան, Բոակիե, Սուալեհե, Օշիմա, Սանգարե, Մանվելյան, Օդեյ, Ֆերեյրա, Յակոլիշ
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունն ավարտվել էր գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով։ Շվեյցարիայում կայանալիք հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 22:15-ին։

























































