Արգենտինայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նաուել Մոլինան կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»։ Մադրիդի «Ատլետիկոյից» ֆուտբոլիստի տեղափոխության մասին հռոմեական ակումբը հայտարարել է իր պաշտոնական կայքում։
Թեև հռոմեացիները պայմանագրի ժամկետների վերաբերյալ տեղեկություն չեն հաղորդել, իտալական մամուլի տվյալներով՝ Մոլինան «Ռոմայում» հանդես կգա մինչև 2030 թվականի ամառը, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 18 միլիոն եվրո։
Ա Սերիայում արգենտինացի ֆուտբոլիստը խաղալու է 20 համարի մարզաշապիկով։
Նշենք, որ 28-ամյա Մոլինան վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է «Ատլետիկոյում»։ Իսպանական թիմի կազմում եզրային պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 181 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։



























































