Օգոստոսի 11-ի երեկոյան կայացան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով վերջնականապես հայտնի դարձան անցումային փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։
Որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցեն հետևյալ զույգերը․
- «Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Լիոն» (Ֆրանսիա)
- «ՆԵԿ Նեյմեգեն» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)
- «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) – «Սաբահ» (Ադրբեջան)
- «Սլովան» (Սլովակիա) – «Ցելյե» (Սլովենիա)
- «Սելտիկ» (Շոտլանդիա) – ԼԱՍԿ (Ավստրիա)
- «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Վիկինգ» (Նորվեգիա)
- «Լևսկի» (Բուլղարիա) – ԱԵԿ (Հունաստան)
Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 25-ին։ Զույգերի հաղթողները դուրս կգան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլ, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է։ 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչում փարիզյան ակումբը հաղթել է Լոնդոնի «Արսենալին» (1-1, 11-մետրանոցներով՝ 4-3)։

























































