«Բարսելոնան» այլընտրանք է գտել արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի համար, որի տրանսֆերը «Ատլետիկո Մադրիդից» բարդանում է մադրիդյան ակումբի դիրքորոշման պատճառով:
Sport.es-ի տվյալներով՝ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» համար հնարավոր նոր տարբերակ է համարվում, որը կքննարկի այս տարբերակը, եթե առաջիկա օրերին Ալվարեսի հետ առաջընթաց չլինի։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» համար խնդիրն այն է, որ Լաուտարոյի տրանսֆերը նույնպես դժվար է: Ֆուտբոլիստն «Ինտերի» հետ պայմանագիր ունի մինչև 2029 թվականի հունիսը:
Ինսայդների համաձայն՝ «Ինտերը» պատրաստ է բաց թողնել Մարտինեսին միայն մոտավորապես 120 միլիոն եվրոյի դիմաց:
























































