Polymarket հարթակը տոկոսային հարաբերությամբ գնահատել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանում տարբեր թիմերի հաղթանակի հնարավորությունները։
Իրադարձությունների հավանականությունները կանխատեսող Polymarket հարթակի տվյալներով՝ գլխավոր եվրագավաթային մրցաշարի ֆավորիտ են համարվում միանգամից երեք թիմեր՝ ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։ Մրցաշարի լիգայի փուլի մեկնարկից առաջ ֆրանսիական, իսպանական և գերմանական գրանդների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 14 տոկոս։
Նրանց անմիջապես հաջորդում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի շանսերը գնահատվել են 13 տոկոս։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է։ Մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2027 թվականի հունիսի 5-ին Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։






















































