Լոնդոնի «Չելսին» նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացած ստուգողական խաղում խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց իտալական «Միլանին»։
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի «Բունգ Կառնո» մարզադաշտում կայացած հանդիպման ելքը լոնդոնցիները վճռեցին ընդմիջմանը հարող հատվածում՝ ընդամենը հինգ րոպեի ընթացքում խփելով երեք գնդակ։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+2′) հաշիվը բացեց Ժոաո Պեդրոն, իսկ երկրորդ կեսի հենց մեկնարկում (46′) նա կրկնապատկեց լոնդոնցիների առավելությունը՝ ձևակերպելով դուբլ։ 50-րդ րոպեին Մոյսես Կայսեդոն հաշիվը դարձրեց խոշոր՝ իր ակտիվում գրանցելով 2 (1 գոլ, 1 գոլային փոխանցում) միավոր՝ «գոլ+փոխանցում» համակարգով։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Չելսին» 52 միավորով գրավել էր 10-րդ տեղը՝ դուրս մնալով եվրագավաթային գոտուց։ Իսկ «Միլանը» Ա Սերիայում վաստակել էր 70 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը՝ չկարողանալով նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Չելսին» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ։ «Միլանը» Իտալիայի Ա Սերիայի նոր խաղարկության 1-ին տուրում օգոստոսի 23-ին կհյուրընկալվի «Տորինոյին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































