Այսօր՝ օգոստոսի 6-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կընդունի շվեյցարական «Սյոնին»։
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի կազմում հարկադրյալ փոխարինում է տեղի ունեցել։ Թիմերի կազմերը՝ այստեղ։
Մարիո Գոնսալեսի փոխարեն հանդիպումը մեկնարկային կազմում կսկսի Մարկո Լազետիչը։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

























































