«Ռեալ Մադրիդը» փորձում է ձեռք բերել «Լևանտեի» հարձակվող Կարլոս Էսպիին։ Մադրիդում որոշել են ակտիվացնել իսպանացու 25 միլիոն եվրոյի կլաուսուլայի կետը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական ակումբը» ցանկանում է արագ ավարտել գործարքը՝ Պրեմիեր լիգայի ակումբներին շրջանցելու համար։
Մադրիդյան գրանդը 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Գոնսալո Գարսիայի փոխարինող, ով մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն։
«Ռեալ Մադրիդը» ներկայումս բանակցություններ է վարում Կառլոս Էսպիի գործակալի հետ։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը «Լևանտեի» կազմում Լա Լիգայում անցկացրած 25 խաղերում խփել է 11 գոլ, ճանաչվել է Լա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

























































