ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի հունգարական «Դեբրեցենին»:
Վճռորոշ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հունգարական ակումբի գլխավոր մարզիչ Գերտ Ռեմելը կիսվել է առաջիկա դիմակայության վերաբերյալ իր սպասելիքներով.
«Խաղի վերաբերյալ վերջնական կարծիքս, իհարկե, կկարողանամ հայտնել միայն մրցավեճից հետո: Սակայն, դատելով Դեբրեցենում կայացած առաջին հանդիպումից, կարող եմ ասել, որ ուժերը քիչ թե շատ հավասար էին:
Այնտեղ մենք մի փոքր ավելի լավ տեսք ունեինք, և այժմ կրկին ակնկալում եմ մոտավորապես հավասար պայքար:
Կարծում եմ՝ այս անգամ խաղի տեմպն ավելի բարձր կլինի, քան նախորդ անգամ Դեբրեցենում էր»,- նշել է մասնագետը։
Հիշեցնենք, որ հակամարտության առաջին հանդիպումն ավարտվել է հայկական թիմի՝ նվազագույն հաշվով պարտությամբ: Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։
























































