Կլաուդիո Ռանիերին կնշանակվի Իտալիայի ազգային հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Ջովանի Մալագոն։
74-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի լեգենդար Պաոլո Մալդինիին, ով ֆեդերացիայում աշխատեց ընդամենը 16 օր։
Նշենք, որ երեքշաբթի օրը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր Ռոբերտո Մանչինիին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
«Ինձ պետք էր մարդ, ում հետ կկարողանայի համաձայնեցնել գլխավոր մարզչի ընտրությունը հանձինս Ռոբերտո Մանչինիի։ Այդ մարդը դարձավ Կլաուդիո Ռանիերին, ով երաշխավորեց, որ կզբաղեցնի այս պաշտոնը»,- Մալագոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ Կլաուդիո Ռանիերին իր հարուստ մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է իտալական «Ռոման», «Նապոլին», «Ֆիորենտինան», «Յուվենտուսն» ու «Ինտերը», իսպանական «Վալենսիան» և «Ատլետիկոն», անգլիական «Չելսին», «Լեսթերն» ու «Ֆուլհեմը», ինչպես նաև ֆրանսիական «Մոնակոն»։ Ապրիլին նա հեռացել էր «Ռոմայի» խորհրդականի պաշտոնից։




























































