Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է թիմի՝ մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալը: Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում արգենտինացիները 3-2 հաշվով (լրացուցիչ ժամանակում) հաղթել են Կաբո Վերդեի հավաքականին: Լիոնել Մեսսին դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաև ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:
«Մենք գիտեինք, որ բարդ է լինելու, բայց կարողացանք համբերել և հասնել մեր նպատակին։ Շարժվում ենք առաջ…»,- սոցիալական ցանցերի իր էջերում գրել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականն Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կմրցի Եգիպտոսի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 7-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Նշենք, որ ԱԱ-2026-ն անցկացվում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում:
























































