14.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ազգերի լիգա. Նիդերլանդները «ոչնչացրեց» Հունաստանին, Գերմանիան առավելության հասավ Սերբիայի նկատմամբ

    Արքայազն Ուիլյամը խախտել է թագավորական արարողակարգը հանուն Բարսելոնայի դեմ խաղի

    Անակնկալ Նիդերլանդներում․ համաշխարհային ֆուտբոլի լեգենդի թոռը հրավիրվել է ԱՄՆ-ի հավաքական

    Չորս անգամ ավել աշխատավարձ․ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռեալի աստղային խաղացողին

    Կուկուրելյան նշել է երկու ֆուտբոլիստի, որոնք Քեյնից ավելի շատ էին արժանի Ոսկե գնդակը նվաճելուն

    Կոմոն մտադիր է ձեռք բերել Բարսելոնայի հարձակվողին

    Marca․ Ռեալը կատարել է հաջորդ մրցաշրջանի առաջին տրանսֆերը

    Թեման ցրելու նուրբ արվեստը. Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

        Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

        🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ազգերի լիգա. Նիդերլանդները «ոչնչացրեց» Հունաստանին, Գերմանիան առավելության հասավ Սերբիայի նկատմամբ

            Արքայազն Ուիլյամը խախտել է թագավորական արարողակարգը հանուն Բարսելոնայի դեմ խաղի

            Անակնկալ Նիդերլանդներում․ համաշխարհային ֆուտբոլի լեգենդի թոռը հրավիրվել է ԱՄՆ-ի հավաքական

            Չորս անգամ ավել աշխատավարձ․ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռեալի աստղային խաղացողին

            Կուկուրելյան նշել է երկու ֆուտբոլիստի, որոնք Քեյնից ավելի շատ էին արժանի Ոսկե գնդակը նվաճելուն

            Կոմոն մտադիր է ձեռք բերել Բարսելոնայի հարձակվողին

            Marca․ Ռեալը կատարել է հաջորդ մրցաշրջանի առաջին տրանսֆերը

            Թեման ցրելու նուրբ արվեստը. Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

              Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

              Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

                Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

                🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

                📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

                Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

                Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

                Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

                  Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

                  Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

                  Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

                  Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Առաջնությունը, վերսկսվելու դեպքում, կանցնի առանց հանդիսականների. Արթուր Ազարյանը՝ ակումբների խնդիրների, պայմանավորված խաղերի և այլ թեմաների շուրջ

                  ArmSport-ի դիտակետում, Բարձրագույն խումբ, ՖՈՒՏԲՈԼ
                  30.04.20 / 21:08
                  0

                  Այս օրերին հայկական ֆուտբոլին վերաբերող ցանկացած նոր ինֆորմացիայի հայ երկրպագուն սրտատրոփ է սպասում: Հասկանալի է…բոլորս կարոտել ենք ֆուտբոլը, մեր ֆուտբոլը՝ իր, երբեմն, ոչ դինամիկ, դատարկ տրիբունաներով, բայց ՄԵՐ ֆուտբոլը: Սակայն, պետք է չմոռանալ գլխավորը՝ առողջությունը:

                  Երեկ կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, որի քննարկման կենտրոնում Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության վերսկսման վերաբերյալ հարցերն էին: Նիստի ժամանակ որոշում է կայացվել ստեղծել Բժշկական կոմիտե, Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե: Այս թեմաների և այլ հարցերի շուրջ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը զրուցել է Առաջին Ալիքի հետ:

                  —Պարոն Ազարյան, հայկական ակումբները կորոնավիրուսով պայմանավորված մի շարք խնդիրների են բախվել, որոնք արդեն բարձրաձայնվել են: Ընդհանրացնելով, ի՞նչ խնդիրների է բախվել հայկական ֆուտբոլը, ի՞նչ բնույթի խնդիրներ են դրանք։

                  -Նախ կուզենամ նշել, որ արտակարգ դրության հաստատումից և առաջնության դադարեցումից հետո անընդհատ կապի մեջ ենք եղել ակումբների ղեկավարների հետ՝ թե՛ նամակագրության, թե՛ հեռախոսազանգերի միջոցով: Խնդիրներ կան. գլխավորը ֆուտբոլ չխաղալն է: Գաղտնիք չէ, որ ակումբները ունեն հովանավորներ: Տնտեսական սահմանափակումները ազդում են հովանավորների ֆինանսական վիճակի վրա և դա իր ուղղակի ազդեցությունն է ունենում ակումբների վրա, բայց այս 2 ամսվա ընթացքում ակումբների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ կապի մեջ լինելով, փորձել ենք օգնել ակումբներին. հրապարակել ենք արդեն, որ թիմերը որոշակի գումարներ ստացել են ու կարծում եմ, այդ գումարներով այս 2-3 ամսվա ընթացքում ակումբների վիճակը հնարավոր կլինի կայուն պահել:

                  -Համավարակի ավելի տևական ձգվելու դեպքում, քննարկե՞լ է արդյոք ֆեդերացիան ֆուտբոլի վրա իրավիճակի անդրադարձի վատագույն սցենարները, և ի՞նչ օգնություն կարող են շարունակել ստանալ ակումբները:

                  -Ֆեդերացիայի օգնության մասին խոսելը դժվար է, քանի որ այս ամենի արդյունքում ամենաշատ տուժած կողմերից մեկը ֆեդերացիան է, եթե խոսում ենք ֆուտբոլային տնտեսության մասին: Կա տեղեկություն, որ ՖԻՖԱ-ն կարող է ակումբներին ֆինանսապես աջակցել: Փորձել ենք ներկայացնել ակումբներից ստացած թվերը՝ 2 ամսվա ընթացքում տոկոսային հարաբերակցությամբ ինչ կորուստներ ենք կրել, և առաջիկա 10-15 օրերի ընթացքում պարզ կդառնա, թե ինչ աջակցություն կարող են ստանալ ակումբները ՖԻՖԱ-ի կողմից: Ինչ վերաբերում է հետագա զարգացմանը, ամեն ինչ կախված է երկրում իրավիճակի զարգացումներից և վիրուսի տարածման հետագա տենդենցից: Այսինքն, առաջիկայում սահմանափակումների կրճատումը կամ խստացումը ուղղակիորեն ազդեցություն է ունենալու ակումբների, ֆեդերացիայի ու առաջնության հնարավոր վերսկսման վրա:

                  -Այս ամենի արդյունքում, ունե՞նք արդյոք ակումբ, որ կարող է փակման վտանգի առաջ կանգնել:

                  -Ի ուրախություն բոլորիս, այս պահին նման տեղեկություն չկա Բարձրագույն խմբում գտնվող ակումբների վերաբերյալ: Առաջին խմբի ակումբները ևս փորձում են պահել իրենց գոյությունը: Այս պահի դրությամբ, այդ թեմայով ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա:

                  -Երեկվա նիստում Բժշկական կոմիտե ստեղծելու մասին տեղեկության կար։ Նշվում է, որ կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը։ Այս հարցն առաջ եկավ կորոնավիրուսով պայմանավորված, թե՞ համակարգն իսկապես վերանայման կարիք արդեն ուներ։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ համակարգում։

                  -Ո՛չ, կորոնավիրուսի հետ կապ չունի կոմիտեի ստեղծումը: Տարիներ շարունակ մեր բժշկական ծառայությունը փոփոխությունների չէր ենթարկվել: Ցանկանում ենք ձևավորել բժշկական նոր ծառայություն՝ միջազգային մարտահրավերներին ու չափանիշներին համապատասխան: Այդ պատճառով, անհրաժեշտ էր ստեղծել նոր կոմիտե, որպեսզի այն մշակի արդիականացման ու բարելավման ծարգիր և, մասնավորապես, Գործկոմին ներկայացնի հետագա զարգացման ռազմավարական ծրագիր: Բժշկական ծառայության հետագա զարգացման համար կփորձենք կենտրոնացնել և մեկ միասնական համակարգ ստեղծել ակումբային ֆուտբոլում։

                  -Ստեղծվեց նաև պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե: Ի՞նչն էր պատճառը: Միգուցե, վերջին շրջանում շատացե՞լ են այդպիսի դեպքերը:

                  -Վերջին մեկ ու կես մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ից ազդանշաններ ու զեկույցներ էինք ստանում՝ հիմնականում Առաջին խմբում հնարավոր պայմանավորված խաղեր լինելու հետ կապված: Որպեսզի կարողանանք ամբողջ տեղեկատվությունը հավաքագրել և ձեռք բերել հնարավոր ապացույցներ, ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ աշխատանք է իրականացվելու առաջիկա ամիսների ընթացքում, յուրաքանչյուր հնարավոր դեպքի մասով Գործադիր կոմիտեի համար մշակվելու է հաշվետվություն:

                  -Ովքե՞ր են ընդգրկվելու կոմիտում, անդամները միայն ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչնե՞ր են, թե քննաչական մարմիններից ևս մասնագետներ կներգրավեք:

                  -Ոչ, միայն ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ չեն լինելու: Լինելու է կապ և համագործակցություն իրավապահ մարմինների հետ:

                  -Կոմիտե ստեղծելու պահանջը ՈՒԵՖԱ-ի կողմից է, թե՞ մեր ֆուտբոլում արդեն պայմանավորված խաղերի ծավալն է ազդակ հանդիսացել։

                  -Դա համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ է՝ միջազգային պրակտիկայից ելնելով՝ ապացույցների և տեղեկատվության հավաքագրման կենտրոնացման համար: Կոմիտեում ներգրավված մասնագետները հնարավորինս ամբողջ տեղեկատվությունը պատշաճ կերպով կտրամադրեն Գործադիր կոմիտեին: Միայն դրանից հետո հավաքագրված տեղեկությունների և ինֆորմացիայի հիման վրա կկայացվեն որոշումներ:

                  -Անշուշտ պայմանավորված խաղերի զգալի մասը գալիս է ի սկզբանե ակումբը ձեռք բերած սեփականատերերի հեռահար նպատակներից։ Ի՞նչ գործիքակազմ ունի ֆեդերացիան, որպեսզի կանխավ ուսումնասիրի, թե ակումբների ստեղծման կամ վաճառման արդյունքում հայկական ֆուտբոլում ի՞նչ նոր սեփականատերեր են հայտնվում և ի՞նչ ծրագրերով, նաև՝ ի՞նչ կենսագրությունով։   

                  -Այս պահին նման գործիքակազմ չկա՝ պայմանավորված խաղերը քննելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ կա ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի կողմից ներքին ցանցի միջոցով հրապարկված տեղեկատվություն այս կամ այն անձի վերաբերյալ: Ինչ վերաբերում է նորաստեղծ ակումբների սեփականատերերին և ակումբների ֆինանսավորման աղբյուրները վերահսկելուն, մինչ այս տարի չունեինք մեխանիզմ, բայց գալիք մրցաշրջանի համար առաջին խմբի համար ներդրել ենք արտոնագրման գործընթաց, և արդեն ընթանում է արտոնագրման գործընթացը: Մշակված կանոնակարգով և արտոնագրման չափանիշներով հնարավոր է վերահսկել ակումբի իրավական կառուցվածքը, սեփականատերերին և ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան: Այս պահից սկսած փորձելու ենք վերահսկել:

                  -Ճիշտ է, եվրոպական առաջնությունները դեռ չեն վերսկսվել, բայց խոսվում է այն մասին, որ վերսկսվելուց հետո խաղերը կանցնեն առանց հանդիսականների: Մեզ մոտ ևս կկիրառվի՞ այդ մեթոդը՝ վարակի հնարավոր տարածումից խուսափելու համար:

                  -Ենթադրաբար առաջնությունը վերսկսվելուց հետո կանցնի փակ դռների հետևում: Համենայն դեպս, այս պահին տիրող իրավիճակը վերլուծելով, դժվար է ակնկալել հակառակը:

                  Արմեն Գարամյան

                  Թեգեր: Արթուր-Ազարյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Արթուր Ազարյանը՝ Սպարտակ-Լեսթեր հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

                  18.10.21

                  Արթուր Ազարյանը՝ Օմոնիա-Անտվերպեն հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

                  17.08.21

                  Արթուր Ազարյանը՝ Օլիմպիակոս-Վուլվերհեմփթոն հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

                  10.03.20

                  Խաշմանյանը ներկայացրել է հաշվետվություն, որը կքննարկվի

                  20.01.20

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ազգերի լիգա. Նիդերլանդները «ոչնչացրեց» Հունաստանին, Գերմանիան առավելության հասավ Սերբիայի նկատմամբ

                  01:40 / 14.11.26

                  🎥 Պատասխան պարտիայում Հայկն ու Մագնուսը չպարզեցին հաղթողին

                  00:01 / 14.11.26

                  Արքայազն Ուիլյամը խախտել է թագավորական արարողակարգը հանուն Բարսելոնայի դեմ խաղի

                  23:40 / 13.11.26

                  Անակնկալ Նիդերլանդներում․ համաշխարհային ֆուտբոլի լեգենդի թոռը հրավիրվել է ԱՄՆ-ի հավաքական

                  23:15 / 13.11.26

                  Չորս անգամ ավել աշխատավարձ․ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռեալի աստղային խաղացողին

                  22:40 / 13.11.26

                  🎥 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

                  22:03 / 13.11.26

                  Կուկուրելյան նշել է երկու ֆուտբոլիստի, որոնք Քեյնից ավելի շատ էին արժանի Ոսկե գնդակը նվաճելուն

                  21:40 / 13.11.26

                  Կոմոն մտադիր է ձեռք բերել Բարսելոնայի հարձակվողին

                  21:10 / 13.11.26

                  Marca․ Ռեալը կատարել է հաջորդ մրցաշրջանի առաջին տրանսֆերը

                  20:44 / 13.11.26

                  Թեման ցրելու նուրբ արվեստը. Արարատ-Արմենիայից պատասխանել են Մելիքյանի խոսքերին

                  20:06 / 13.11.26

                  Իկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառը

                  19:20 / 13.11.26

                  Դա փոքրիկ վրեժ կլինի․ Տուխելը՝ Իսպանիայի հետ կայանալիք խաղի մասին

                  18:10 / 13.11.26

                  Հիմարություն կլիներ չգնահատել սա. Դե լա Ֆուենտեն՝ Իսպանիայի պատմական ռեկորդի, հորինված լուրերի և Յամալի վերադարձի մասին

                  17:20 / 13.11.26

                  Պաշտոնական. Պոչետինոն գալիս է փրկելու անդունդի եզրին կանգնած Մանչեսթեր Յունայթեդին

                  16:17 / 13.11.26

                  Total Chess. Հայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ

                  15:20 / 13.11.26

                  Գվարդիոլան կարող է ազգային հավաքական գլխավորել․ The Athletic

                  14:10 / 13.11.26

                  Ինչ-որ բան կրկին չբավականացրեց. Հովհաննիսյանը՝ չիրացված պահերի, խաղային պլանի և ցավալի ոչ-ոքիի մասին

                  13:19 / 13.11.26

                  📷 Արցախը չի մոռացվել և Չեմ մոռանում. հայ և կիպրոսցի երկրպագուների խորհրդանշական ակցիան Երևանում

                  12:05 / 13.11.26

                  Զգացողություններս խառն են․ Փյունիկի հարձակվողը՝ Հայաստանի ընտրանու դարպասը գրավելու մասին

                  11:24 / 13.11.26

                  Զիդանը՝ Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասին

                  10:40 / 13.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  Կարդալ ավելին

                  ՀԱՐԻ ՔԵՅՆԸ՝ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

                  02:50 / 27,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Կարդալ ավելին

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.