Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը չի մասնակցել թիմի՝ 2026/2027 մրցաշրջանի տնային մարզահագուստին նվիրված գովազդային արշավին։
Ավանդական կարմրասպիտակավուն համազգեստով ներկայացել են պաշտպաններ Մարկոս Լյորենտեն և Մարկ Պուբիլը, կիսապաշտպաններ Ջուլիանո Սիմեոնեն և Ալեքս Բաենան։ Շնորհանդեսին բացակայել է ոչ միայն Ալվարեսը, այլև այլ ֆուտբոլիստներ, որոնց ապագան ակումբում դեռևս անորոշ է։
Չնայած այս հանգամանքին՝ արգենտինացի հարձակվողի անվանական և 19 համարով մարզաշապիկը հնարավոր է գնել «Ատլետիկոյի» պաշտոնական խանութում։
Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսն ավելի վաղ հրապարակայնորեն հայտարարել էր մադրիդյան ակումբից հեռանալու ցանկության մասին։ Նրա տրանսֆերի ձեռքբերմամբ շահագրգռված է կատալոնական «Բարսելոնան»։



























































