Հեղինակավոր Goal մարզական պորտալը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության առաջին տուրից հետո թարմացրել է մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը, որը խմբային փուլի առաջին տուրում Լիոնել Մեսսիի պատմական հեթ-տրիկի շնորհիվ խոշոր հաշվով հաղթեց Ալժիրին։
Երկրորդ հորիզոնականում աշխարհի գործող փոխչեմպիոն Ֆրանսիան է, որն իր մեկնարկային խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց Սենեգալին։ Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին. «երեք առյուծները» առաջին տուրում վստահ հաղթանակ տարան խորվաթների նկատմամբ (4:2)։
ԱԱ-2026-ի ֆավորիտների թոփ-10 վարկանիշն ըստ Goal-ի՝
- Արգենտինա
- Ֆրանսիա
- Անգլիա
- Իսպանիա
- Գերմանիա
- Պորտուգալիա
- Բրազիլիա
- Մարոկկո
- Նորվեգիա
- Նիդերլանդներ
























































