«Բորնմութի» և ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Թայլեր Ադամսը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այդ մասին հայտնում է teamTalk-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի սկաուտները տպավորված են 27-ամյա ամերիկացու ելույթներով այս մրցաշրջանում։
Անցյալ մրցաշրջանում Ադամսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում։
Նա այս մրցաշրջանում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
























































