«Ռեալ Մադրիդի» հարձակվող և Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն հումորով պատասխանել ֆուտբոլից հեռանալուց հետո քաղաքականություն մտնելու հնարավորության մասին հարցին:
Le Parisien-ին տված հարցազրույցում Մբապեին հարցրել են, թե արդյոք նա ապագայում կքննարկի Ֆրանսիայի նախագահ դառնալու հնարավորությունը:
«Ոչ, մի անհանգստացեք, ես չեմ դառնալու Ֆրանսիայի նախագահ: Ինձ արդեն բավականաչափ ատում են»:
27-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ արդեն մտածում է այն մասին, թե ինչ է անելու հետո: Հնարավոր ուղիների թվում նա նշել է բիզնեսը և ֆուտբոլը: Մբապեն նշել է, որ ներկայումս չի պատկերացնում իրեն որպես մարզիչ մոտ ապագայում, բայց չի բացառել այդ հնարավորությունը:
«Մարզիչ դառնալու համար նախ պետք է ավարտել խաղացողի կարիերան: Մարզիչը այլևս չի կարող մտածել ֆուտբոլիստի պես», — բացատրել է Ֆրանսիայի հավաքականի ավագը՝ հավելելով, որ ոչ բոլոր նախկին աստղերն են հաջողությամբ հաղթահարել այս անցումը: «Իհարկե, ես կստանամ մարզչական դիպլոմ: Սա լրացուցիչ մարզում է, որը կընդլայնի իմ հորիզոնները՝ թե՛ որպես անձնավորություն, թե՛ որպես պրոֆեսիոնալ», — ասել է Մբապեն:


























































