Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր 150 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեին: Սակայն գերմանական կողմը մերժել է «արքայական» ակումբի նախնական առաջարկը։
Ըստ Sky Sports-ի տեղեկությունների՝ մադրիդցիների ղեկավարությունը նոր առաջարկ է պատրաստում, որը կկազմի 200 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, այս հրաժարագինը ևս կարող է չգոհացնել «Բավարիային», քանի որ մյունխենցիներն իրենց աստղային ֆուտբոլիստի տրանսֆերն ավելի բարձր են գնահատում:
Նշենք, որ 24-ամյա ֆրանսիացին գերմանական թիմի գույները պաշտպանում է 2024 թվականի ամառանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում են 150 միլիոն եվրո:
























































