Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, թե ում է համարում լավագույն ֆուտբոլիստը, որի հետ երբևէ բախտ է ունեցել խաղալ նույն թիմի կազմում։
Գերմանացի ֆուտբոլիստը հերթական անգամ ընդգծել է, որ իր լավագույն թիմակիցն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է եղել։
«Լավագո՞ւյն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ. իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուն է»,- Կրոսի խոսքն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսն իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտել է 34 տարեկանում՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Գերմանիայի ազգային հավաքականի կազմում ելույթներից անմիջապես հետո։
Մինչդեռ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս չի պատրաստվում հեռանալ մեծ սպորտից։ Նա շարունակում է իր ելույթները սաուդյան «Ալ-Նասր» ակումբում։ Ներկայումս պորտուգալացի աստղային հարձակվողը նախապատրաստվում է աշխարհի 2026 թվականի առաջնությանը: Մունդիալի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին՝ ուժերը չափելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային ընտրանու հետ։




























































